Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Տապալել են ու տապալում են ամեն ինչ

Տապալել են ու տապալում են ամեն ինչ
27.08.2024 | 14:04

Մի իշխանություն, որ չի կարողանում 21-րդ դարում առանցքային, մինիմալ անհրաժեշտ հանրային ծառայությունները պատշաճ կազմակերպել՝ հոսանք, ջուր, կապ, անձնագիր, վիզաներ և այլն, ինչպե՞ս կարող է պաշտպանության, արտաքին քաղաքականության ու պետությանը կենսականորեն անհրաժեշտ այլ ոլորտներում հաջողել։ Էն էլ՝ էս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։

Տապալել են ու տապալում են ամեն ինչ։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 4766

Մեկնաբանություններ